Երևան-Գյումրի ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած վթարից, նախնական տվյալներով, զոհվել է 5 մարդ։ Եվս 13-ը (ավելի ուշ նշվեց 10-խմբ) ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, տեղեկացնում են ԱԻՆ-ից։
Տուժածներից տասը գտնվում են «Արմենիա» ՀԲԿ-ում, երեքը՝ Աշտարակի ԲԿ-ում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։