ԳլխավորԼուր

Աշտարակ քաղաքի կամրջից քաղաքացի է նետվել (լրացված)

Օգոստոսի 12-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի կամրջից քաղաքացի է նետվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացու (արական սեռի, ծնված 1967 թ․) դին դուրս են բերել ձորակից (մոտ 70 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Comment here