Օգոստոսի 14-ին, ժամը 17:58-ին մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է «Սմերչ»-ի (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) արկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։