ԳլխավորԼուր

ՃՏՊ Օձուն գյուղի գերեզմանատան ճանապարհին

Հունիսի 26-ին, ժամը 18։41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի գերեզմանատուն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Կ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ վարորդը և ուղևորը արգելափակվել են ներսում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևոր Լ․ Կ․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Comment here