ԳլխավորԼուրԽճանկար

Չեչնիայի ԱԻՆ աշխատակիցները սափրել են գլուխները՝ հետեւելով Կադիրովի օրինակին

Չեչնիայում Արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի տղամարդ աշխատակիցները սափրել են գլուխները՝ հետեւելով հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի օրինակին եւ նույնն անելու կոչ են հղել այլ տարածաշրջանների իրենց գործընկերներին, տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Կադիրովը մի քանի օր առաջ սափրել էր գլուխը եւ խորհուրդ էր տվել նույնն անել նաեւ երկրի մյուս տղամարդկանց այն բանից հետո, երբ Չեչնիայի բնակիչները խնդրել էին բացել վարսավիրանոցները, որոնք փակվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Կադիրովից անմիջապես հետո գլուխները սափրել էին Գրոզնիի «Ախմատ» ֆուտբոլային ակումբի նախագահ Մագոմեդ Դաուդովը եւ խառը ոճի ըմբիշ Ալեքսանդր Եմելյանենկոն։

Comment here