ԳլխավորԼուրԿրթություն

Մենք պետք է մեր ուսանողներին տեր կանգնենք. Գագիկ Ծառուկյան

Մենք պետք է մեր ուսանողներին տեր կանգնենք, կողքը կանգնենք, չկոտրվեն, մնան իրենց երկրում եւ իրենց հնարավորությունն օգտագործեն ի օգուտ իրենց երկրի ու ժողովրդի։

Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ կուսակցության Կոտայքի մարզի ակտիվի հետ հանդիպման ժամանակ։

Քանի որ արտակարգ դրության պայմաններում շատերը չեն աշխատում եւ չեն կարողանում ուսանողների վարձը վճարել, պետությունը պետք է քայլ կատարի, սուբսիդավորի. «300 մլրդ դրամ, որ նախատեսված է բյուջեում կապիտալ շինարարության համար, մինչեւ այսօր այդ գումարից 12 մլրդն է ծախսվել: Թող այս տարի այդ կապիտալ միջոցները չծախսվեն, բայց այդ գումարները իր ժողովրդի, ուսանողի, ծառայողի թոշակառուի, մշակույթի ներկայացուցիչներին տրամադրվի»:

Գ. Ծառուկյանը նաեւ նշել է, որ ըստ ԲՀԿ երիտասարդական կառույցի հարցումների՝ հասարակության 90 տոկոսը դեմ է կրթական փոփոխություններին. «Մենք հայ քրիստոնյա ազգ ենք, դա մեր մեծությունն է: Ժողովրդի 90-95 տոկոսի համար այդ ծրագիրն անընդունելի է: …Ինչքան դեպքեր եմ լսել, որ մարդիկ դրսից իրենց գործը թողնում գալիս են, որ իրենց երեխան Հայաստանում դաստիարակություն ստանա մեր դիրքով, ադաթով, ավանդույթով: Մենք դա պահպանելու ենք, թող  մտածեն՝ մենք հետամնաց ենք: Հայաստանը դրան չի գնա, ժողովուրդը դա թույլ չի տա»:

Իր ելույթում ԲՀԿ առաջնորդը խոստացել է ԱԺ առաջիկա նստաշրջանում բարձրացնել նաեւ բուհերի ընդունելության քննություններին բարձր գնահատականներ ստացած եւ դուրս մնացած ուսանողների հարցը:

Comment here