ԳլխավորԼուր

Հանդիպում՝ Արցախի պետական համալսարանում

Դեկտեմբերի 18-ին Արցախի պետական համալսարանում ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վ. Յարամիշյանն ու ուսումնական գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը հանդիպել են ուսանողության հետ: Հանդիպմանը ներկա են եղել բոլոր ֆակուլտետներից ուսանողներ: Քննարկման ընթացքում ուսանողները բարձրաձայնել են ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը ներկայացրել է քննաշրջանին, առաջին կիսամյակի ավարտին, գնահատմանը, հավատարմագրմանը վերաբերող և ուսանողությանը հուզող հարցերի պատասխանները:

Պրոռեկտոր Սահակյանը նշել է, որ կեցության խնդիր ունենալու պատճառով ստուգումներին չներկայացած ուսանողներին ընձեռվելու է նաև լուծարքներին ներկայանալու հնարավորություն, իսկ առաջիկայում կեցավայրի հետ կապված խնդիրների պատճառով ստուգումներին չներկայանալու հարց ներկայացրած ուսանողների խնդիրները կքննարկեն և հնարավոր լուծում կգտնեն:

«Մեր ուսանողները առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է վերադառնան Արցախ, որպեսզի տեղում միասին կարողանանք համակարգել և գտնել ծագած հարցերի լուծումները»,- նշել է Գ. Սահակյանը՝ հավելելով, որ ուսանողները կարող են նախապես վերցնել հարցաշարերը, ծանոթանալ դրանց և հանդես գալ նաև առաջարկություններով:

Comment here