ԳլխավորԼուր

Տասնյակ բուհերի ուսանողներ բողոքի ակցիաներ են անցկացնում Հնդկաստանում

Հնդկաստանի 36 խոշոր բուհերի ուսանողներ բողոքի ակցիաներ են անցկացնում քաղաքացիության մասին նոր օրենքի դեմ: Այդ մասին դեկտեմբերի 17-ին հայտնել է The Times of India պարբերականը:

Բողոքին միացել են Բոմբեյի (Մումբայի) հնդկական տեխնոլոգիական ինստիտուտը, Մադրասի տեխնոլոգիական ինստիտուտը Չեննայում, Լակհնաուի , Բենարեսի, Կոչինի, Կալկաթայի համալսարանները: Դրանցից շատերում պարապմունքները դադարեցված են:

Ուսանողները պահանջում են չեղարկել քաղաքացիության մասին, իրենց կարծիքով, անարդարացի օրենքը, ինչպես նաեւ համերաշխություն են հայտնում Նյու Դելիի «Ջամիա Միլիա Իսլամիա» համալսարանի եւ Ալիգարխի մուսուլմանական համալսարանի ուսանողների հետ։ Այդ բուհերը փակվել են մինչեւ հունվարի 5-ը այն բանից հետո, երբ ուսանողները անկարգությունների վերաճած բողոքի զանգվածային ակցիաներ են կազմակերպել։

Քաղաքացիության մասին օրենքի ուղղումները նախատեսում են, որ Աֆղանստանի, Պակիստանի եւ Բանգլադեշի ոչ մուսուլման բնակիչները պարզեցված կարգով Հնդկաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորություն կունենան, եթե նրանք բռնաճնշումների են ենթարկվել հայրենիքում:

Comment here