ԳլխավորԽճանկար

2019-ի ամենաանհուսալի password-ները

NordPass ընկերությունը հրապարակել է այն ոչ անվտանգ նշանաբառերը, որոնք մարդիկ օգտագործել են 2019 թվականին:

Ամենատարածված խոցելի նշանաբառերի թվում հայտնվել են նրանք, որոնք բաղկացած են թվերի պարզ համակցություններից (12345,111111,123321) կամ տառերի զուգակցություններից, որոնք ուղղահայաց կամ հորիզոնական գիծ են կազմել QWERTY-ստեղնաշարի վրա (asdfghjkl, qazwsx, 1qaz2wsx):

Փորձագետները նշել են, որ անվտանգ չէ նաեւ որպես նշանաբառ իգական սեռի տարածված անուններն օգտագործելը: Պարզվել է, որ 800 հազարից ավելի մարդ էլ օգտագործում է հենց «password» նշանաբառը:

Բացի այդ, ցուցակում հայտնվել են այնպիսի պարզունակ նշանաբառեր, ինչպիսիք են՝ «iloveyou»-ն, «test»-ը, «princess»-ը, «sunshine»-ը, «monkey»-ը, «family»-ը, «football»-ը: Մասնագետների խոսքով՝ խոցելի նշանաբառերի վերին հորիզոնականներում այս տարի հայտնվել են այն նույն համակցությունները, ինչ եւ անցյալ տարի: Պատճառն այն է, որ մարդիկ չեն ցանկանում հիշել երկար ու բարդ նշանաբառեր, ինչպես նաեւ համարում են, որ իրենք թաքցնելու բան չունեն:

Comment here