ԳլխավորԼուր

Մահացել է կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն

Այսօր՝ հուլիսի 6-ին, 91 տարեկանում մահացել է իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր, գործիքավորող և դիրիժոր Էնիո Մորիկոնեն (10.11.1928-6.07.2020), տեղեկացնում է La Cinémathèque française-ը։

Հայտնի է հիմնականում կինոյի և հեռուստատեսության համար գրված երաժշտությամբ։ Երաժշտություն է գրել ավելի քան 400 կինոնկարի և հեռուստասերիալների համար։

Որպես կոմպոզիտոր հինգ անգամ առաջադրվել է «Օսկարի», իսկ 2007-ին «Օսկար» է ստացել կինեմատոգրաֆի մեջ նշանավոր ավանդի համար։

1987 թ. «Անձեռնմխելիները» կինոնկարի երաժշտության համար արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Գրեմի» մրցանակների։

Մորիկոնեի երաժշտությամբ կինոնկարներից են «Մի բուռ դոլարների համար», «Լավը, վատը, չարը», «Մի անգամ Վայրի Արևմուտքում», «Մի անգամ Ամերիկայում», «Առաքելություն», «Մալենա», «Դեկամերոն», «Բագսի», «Պրոֆեսիոնալ», «Անձեռնմխելիները», «Նոր կինոթատրոն «Պարադիզ», «Լեգենդ դաշնակահարի մասին», «Ծովահրեշ» հեռուստասերիալը։

Comment here