Հայտարարվել են 2019 թվականին աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող տեսարժան վայրերը` ըստ այդ վայրեր այցելելու համար տոմսերի ամրագրման տվյալների վերլուծության արդյունքներով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Trip Advisor-ին:
Երկրորդ տարին անընդմեջ ցուցակի առաջատարը Հռոմի Կոլիզեյն է: Լուվրը երկրորդ տեղում Է, Վատիկանի թանգարանը՝ երրորդում: Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել Է Ազատության արձանը Նյու Յորքում: Հնգյակը եզրափակում է Փարիզի Էյֆելյան աշտարակը:
Տասնյակում տեղ են գտել նաեւ Սուրբ ընտանիքի տաճարը Բարսելոնայում, Ֆրանսիական թաղամասը Նոր Օռլեանում (ԱՄՆ), Աննա Ֆրանկի տունն Ամստերդամում, Skydeck Chicago դիտահարթակը Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր շենքում՝ ԱՄՆ-ի Willis Tower-ում եւ Վենետիկի Սան Մարկոյի (Սուրբ Մարկոսի) հրապարակը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։