ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել, Usanogh.am-ին հայտնեցին ՀՊՏՀ մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հիշեցնենք՝ Դիանա Գալոյանը ռեկտորի պաշտոնում հաստատվել էր 2020 թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ, չնայած մրցույթում հաղթել էր հուլիսի 17-ին՝ ՀՊՏՀ գիտական խորհրդի անդամների ձայների 2/3-ով։