ԳլխավորԼուր

«Հարգելի դասախոսներ, մի հանդուրժեք ձեր նկատմամբ նման անօրինական վերաբերմունք». պատգամավոր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Եթե բուհերի խոշորացման քաղաքականության այսօրվա գովազդը բացահայտում է մեր երկրի կրթական համակարգը քանդելու՝ այս իշխանությունների նպատակը, ապա դասախոսական կազմի համալրման մրցութայնության պահանջի չկատարումը կրթական համակարգը քանդելու քողարկված գործընթաց է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը։

«Հարգելի դասախոսներ, մի հանդուրժեք ձեր նկատմամբ նման անօրինական վերաբերմունք ինչ-որ ռեկտորի կողմից»,-մասնավորապես նշել է Կյուրեղյանը։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։