ԳլխավորԼուր

Մահացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը

Սերժ Սրապիոնյան

Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը,  ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա դստեր ամուսինը` Շավարշ Գևորգյանը։

Սրապիոնյանը ապրիլի 6–ին դարձել էր 67 տարեկան:

Սերժ Սրապիոյանը բանասիրական գիտությունների թեկնածու էր, երկար տարիներ դասախոսում էր Երևանի պետական համալսարանում։

2013 թ–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով նշանակվել էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ, այդ պաշտոնից ազատվել էր 2018-ի մայիսի 16–ին։