ԳլխավորԼուր

Մահացել է գրող Գուրգեն Մահարու որդին՝ գրականագետ Գրիգոր Աճեմյանը

Արքմենիկ Նիկողոսյան, Գրիգոր Աճեմյան

Մահացել է գրող Գուրգեն Մահարու որդին՝ գրականագետ Գրիգոր Աճեմյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

«Նա իր կյանքի նպատակը դարձրեց Մահարու երկերի ամբողջական հրատարակությունն ու դա իրականություն դարձրեց: Նրա շուրջ 40 տարվա աշխատանքն այսօր ընթերցողի սեղանին է՝ 17 հատորով: Եվս մեկ՝ լրացուցիչ հատոր աշխատանքային փուլում էր։ Այդ հատորն էլ լույս կտեսնի շուտով»,- գրել է նա։