ԳլխավորԼուր

Մոսկվայում վերելակի ընկնելու հետևանքով երկու ՀՀ քաղաքացի է զոհվել

Մոսկվայի կենտրոնում վերելակի ընկնելու հետեւանքով երկու ՀՀ քաղաքացիներ են զոհվել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Նախնական տվյալներով ՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ վերելակն ընկել է խորշը: Մահացածները 30 ու 32 տարեկան էին, վերելակների սպասարկման աշխատակիցներ:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 13-ին Բոլշայա Յակիմանկա փողոց, 24 հասցեում` «Պրեզիդենտ-հոթել» հյուրանոցում: