ԳլխավորԼուր

Թաիլանդում ուսանողը կողոպուտի է դիմել, որ պարտքերը տա

Թաիլանդի Պհուկետ քաղաքի ոստիկանությունը բացահայտել է 77-ամյա տղամարդու վրա հունվարի 13-ին կատարված հարձակումը, որի ժամանակ հանցագործը խլել էր նրա ոսկե շղթան 100 հազար բատ (մոտ 1 600 000 դրամ) արժողությամբ, տեղեկացնում է novostiphuketa.com-ը։

Պարզվել է որ հարձակվողը տեղի Ռաջաբհատ համալսարանի 24-ամյա ուսանող է, որը պտուտակահան բանալիով մի քանի անգամ հարվածել է ավտոմեքենայում նստած տուժողի ձեռքերին, խլել նրա բուդդայական թալիսմանով ոսկե շղթան ու սկուտերով (մոտոցիկլետի տեսակ) փախուստի դիմել։

Արդեն հաջորդ օրը հանցագործը ձերբակալվել է։ Տեղի ոստիկանապետը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մենեջմենթի 3-րդ կուրսի ուսանողը դիմել է այդ քայլին ֆուտբոլային օնլայն խաղադրույքներից առաջացած պարտքերի պատճառով։

Comment here