ԳլխավորԿրթաթոշակՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակ՝ Թաիլանդում ուսանելու համար

Թաիլանդի «Արքայազն Սոնգկլա» համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը տրամադրում է միջազգային գիտական աստիճանի համար ուսանողական 5 կրթաթոշակ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ուսումնառության տևողությունը 3 տարի է:

Կրթաթոշակին կարող են դիմել լավ առաջադիմությամբ և հետազոտական փորձ ունեցող միջազգային ուսանողները: Թեկնածուները պետք է հանձնեն անգլերենի իմացությունը ստուգող համապատասխան քննություններ:

Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը կցվում է:

Կրթաթոշակին մասնակցելու հայտերն ընդունվում են առցանց` https://bit.ly/3I0CWu6 հղմամբ: