ԳլխավորԼուր

Թաիլանդում միլիոնավոր խոլորձներ են ոչնչացնում

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Թաիլանդում, որն աշխարհում խոլորձի գլխավոր արտահանողն է, ստիպված են միլիոնավոր ծաղիկներ ոչնչացնել, տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում անելով խոլորձ արտադրողների թաիլանդական կազմակերպությանը (Thai Orchids Garden Enterprise Association)։

Արտադրանքի ավելի քան կեսը,  մինչ համավարակը, արտահանվում էր ԱՄՆ ու Եվրոպա, մնացած մասն իրացվում էր տեղում, հիմնական գնորդները հյուրանոցներն ու ռեստորաններն էին։ Սակայն զբոսաշրջության ոլորտի ճգնաժամից հետո խոլորձի պահանջարկը նվազել է 95 տոկոսով։

Նմանատիպ խնդիրներ ունեն նաեւ կակաչ աճեցնողները՝ Նիդեռլանդներում, վարդեր ու այլ ծաղիկներ աճեցնողները, մասնավորապես, Հայաստանում եւ Ռուսաստանում։

Comment here