«FAST հիմնադրամի հետ սկսեցինք «1991» զորամասի դիմորդների համար նախատեսված դասընթացների քննությունները։ Ավելի քան 350 դիմորդներ կան»,-ֆեյսբուքյան էջում նշել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթի առաջին փուլը։
Անհատական զրույցների ու առաջադրանքների միջոցով մասնագիտական հանձնաժողովն ընտրելու է լավագույններին, ովքեր պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը կանցկացնեն նոր կազմավորվող «1991», ինչպես նաև զինված ուժերի համապատասխան այլ ստորաբաժանումներում` իրենց մասնագիտական կարողությունները ներդնելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման գործընթացում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։