ԳլխավորԼուր

Ամառային զորակոչը կմեկնարկի մայիսի 1-ին

Ամառային զորակոչ

Կառավարության ապրիլի 23-ի նիստում որոշվեց հայտարարել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:

2020 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի օգոստոսի 11-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

 

Comment here