ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը

Կյանքից հեռացել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը, հայտնում են Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից։

Դեկտեմբերին նա կդառնար 73 տարեկան։

«Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։

Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, հարազատներին, խաղընկերներին ու գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին և երկրպագուներին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Կերտել է շուրջ 50 թատերական դեր, խաղացել է «Վառած լապտեր», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», «Մի վախեցիր», «Սուպեր մամա», «Երկրաշարժ» ու այլ ֆիլմերում։

Վրույր Հարությունյան