ԳլխավորԼուր

Մոսկվայում մայիսի 9-ի զորահանդեսը չի անցկացվի

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով մայիսի 9-ին չի կայանա Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Զորահանդեսի անցկացման նոր ժամկետ չի նշվում։

Ապրիլի 11-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ  Ռուսաստանում մայիսի 9-ին կկայանան Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումները։

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 27,938-ի, մահվան ելքերը 232-ն են։

 

Comment here