ԳլխավորԽճանկար

Ֆրեդի Մերկուրիի վերջին ցանկությունը

«Քուին» խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի ընկեր Պիտեր Ֆրիսթոունը, ով 1979 թվականից եղել է նրա օգնականն ու թիկնապահը, Mirror-ին տված հարցազրույցում պատմել է երգչի վերջին ցանկության մասին։

Ֆրիսթոունի խոսքով՝ Շվեյցարիայից վերադառնալուց հետո Մերկուրին դադարել է դեղ ընդունել եւ սկսել է պատրաստվել մահվան։

«Նա պարզապես զգում էր եւ գիտեր, որ իր ժամը եկել է»,-ասել է Ֆրիսթոունը։

Կյանքի վերջին օրերին երգիչը ցանկություն է հայտնել դիտել իր տանը գտնվող արվեստի հավաքածուի նմուշները, եւ քանի որ արդեն շատ թույլ էր, նրան իջեցրել են աստիճաններով, եւ օգնականին հենված՝ նա շրջել է հյուրասենյակով ու ճապոնական սենյակով՝ ժամանակ առ ժամանակ նշելով, թե այս կամ այն իրը որտեղ եւ ինչ պայմաններում է ձեռք բերել։

Ֆրեդի Մերկուրին մահացել է 1991-ի նոյեմբերի 24-ին Լոնդոնի իր առանձնատանը՝ բրոնխային թոքաբորբից, որն առաջացել էր ՁԻԱՀ-ից։

 

Comment here