ԳլխավորԼուր

Մեկնարկում է «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը

Բնագիտական առարկաների լաբորատորիա

Մարտի 5-ին՝ ժամը 09:30-ին, ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում (ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 2-րդ հարկ) տեղի է ունենալու «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը, Ֆարմացիայի ինստիտուտը և «Քիմիա» առարկայի հանրապետական օլիմպիադայի կազմկոմիտեն կազմակերպում են «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը ԵՊՀ-ում, որն անցկացվելու է երեք օր՝ մարտի 5-7-ն ընկած ժամանակահատվածում։

Օլիմպիադային մասնակցելու են արդեն իսկ երկու փուլը (դպրոցական և մարզային) հաղթահարած 82 աշակերտ։

«Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվելու է երկու ենթափուլով՝ տեսական և փորձնական: Տեսական փուլի ժամանակ աշակերտներին տրվում են հարցեր և խնդիրներ, իսկ փորձնական փուլին մասնակիցները Քիմիայի ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական լաբորատորիաներում պետք է իրականացնեն պահանջվող քիմիական փորձերը և կատարեն համապատասխան
եզրահանգում:

Կազմակերպվելու են նաև հանդիպումներ ուսուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվում են տեսական, փորձնական փուլերի առաջադրանքները, կազմակերպչական և բնագավառին առնչվող մի շարք հարցեր:

Օլիմպիադայի երկու օրերի ամփոփումից հետո պարզ կդառնան հաղթողների անունները, իսկ մրցանակները հանդիսավորությամբ կհանձնվեն օլիմպիադայի փակմանը, որը տեղի կունենա 2022 թ. մարտի 7-ին: