Դեկտեմբերի 11-ի երեկոյան Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) բակում՝ Արցախի առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ համալսարանականները կազմակերպել էին մոմավառություն՝ ի հիշատակ պատերազմում զոհված հերոսների:
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նմանատիպ միջոցառումներ պետք է լինեն մշտապես, որովհետև պարտավոր են վառ պահել անմահացած զինվորների հիշատակը:
«Նրանք զոհվեցին հանուն մեր բոլորիս, մեր խաղաղ ապագայի և իմ համոզմամբ՝ նրանք մեզ սխալվելու տեղ չեն տվել։ Կարճ ժամանակում պետք է հասցնենք լուծել մեր ներքին խնդիրները, պետք է ուժեղանանք, կայացնենք մեր պետությունը, վերստին հզորացնենք մեր երկիրն ու պատրաստվենք հետ վերադարձնել մեր տարածքները, որովհետև այդ տարածքները մեր սուրբ հայրենիքն է։ Այդ հողը կերտվել է մեր հերոսների արյամբ, և չենք կարող թողնել թշնամու ձեռքում»,- ասաց Ափոյանը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։