ԳլխավորԼուր

Innomedia. առաջին ուսանողական ինովացիոն հեռուստաընկերությունը՝ ԵՊՀ-ում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում նոյեմբերի 29-ից իր գործունեությունն է սկսել առաջին ուսանողական ինովացիոն հեռուստաընկերությունը՝ Innomedia-ն։

Ուսանողական հեռուստաընկերության նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան ինքնադրսևորվել՝ զարգացնելով իրենց մասնագիտական կարողությունները։

Միջոցառման ավարտին INNOMEDIA-ի յութուբյան ալիքով հեռարձակվեց ուսանողական ինովացիոն հեռուստատեսության առաջին թողարկումը: