ԳլխավորԼուր

Արցախի պետական համալսարանը հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին

Դեկտեմբերի 20-ին Արցախի պետական համալսարանի դասախոսներն ու ուսանողներն այցելել են Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին:

Այնուհետև համալսարանականները քայլերթով շարժվել են դեպի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար, կատարել մոմավառություն և աղոթել պատերազմում նահատակված մեր հերոսների հոգիների հանգստության համար:

Comment here