Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Մակրոնը խիստ որակումներ է տվել Ադրբեջանին. Ֆրանսիան ինքնաթիռ է ուղարկում Հայաստան

Արցախում ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված լրագրողներին տեղափոխելու համար շտապ ինքնաթիռ է ուղևորվում Հայաստան։

Այս մասին ուղիղ եթերում քիչ առաջ տեղեկացրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա նշեց, որ այս հարձակումը ոչ մի արդարացում չունի, և որ ինքն այդ մասին ուղիղ ասել է Ալիևին:

Ֆրանսիայի նախագահը նաև հավելեց, որ Ֆրանսիան համապատասխան տեղեկությունների է տիրապետում այն մասին, որ Թուրքիան սիրիացի վարձկանների է ուղարկել հակամարտության գոտի:

Տեղեկացնենք, որ ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում։ Կա երկու վիրավոր, երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի են։

Comment here