ԳլխավորԼուր

Կինոօպերատոր Լևոն Աթոյանցը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով

Կինոօպերատոր Լեւոն Աթոյանց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սեպտեմբերի 9-ին վաստակաշատ արվեստագետ, կինոօպերատոր Լևոն Աթոյանցը ծննդյան 90-ամյակի առթիվ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, որը դրամական պարգևի հետ նրան են հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և տեղակալ Արա Խզմալյանը։

Այսօր կինոօպերատորին են այցելել նաեւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, կինեմատոգրաֆիստների միության անդամներ, գործընկերներ՝ շնորհավորելու Վարպետին և հանձնելու Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Մշակույթի ասպետ» պատվո մեդալը:

Լեւոն Աթոյանցի օպերատորական աշխատանքներից են «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուր», «Խոշոր շահում», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» եւ այլ ֆիլմեր։

Comment here