ԳլխավորԼուր

Ոսկե մեդալներ ` «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտներին

Երեւանի պետական բժշկական համալսրանի ռեկտորատի փետրվարի 15-ի նիստում ռեկտոր Արմեն Մուրադյանը ՀՀ կառավարության կողմից տրամադրված ոսկե մեդալներ է հանձնել «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտներ Էրիկ Հայրապետյանին և Էլեն Մարգարյանին, որոնք գերազանց առաջադիմությամբ ավարտել են ավագ դպրոցը՝ անվճար հիմունքներով ընդունվելով բուհ։

Բժշկական բուհի ղեկավարությունը շնորհավորելով հերացիականներին՝ մաղթել է նորանոր ուսումնական հաջողություններ։

Վերջին տասը տարվա ընթացքում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն արժանացել են 4 ոսկե մեդալի։

Comment here