Սեպտեմբերի 10-ից Վրաստանում կարգելվի ծնունդներ, հարսանիքներ և թաղման արարողություններ անցկացնել,- այս մասին հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին, տեղեկացնում է «Ալիք մեդիան»:
Մեզվրիշվիլիի խոսքով՝ արգելքը վերաբերում է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում միջոցառումներ անցկացնելուն:
«Հասարակական միջոցառումների՝ ծնունդների, հարսանիքների, թաղումների և այլ ծիսական միջոցառումների անցկացումը, համաճարակաբանական իրավիճակից ելնելով, որոշվել է արգելել վաղվանից: Ինչպես գիտեք, այս սահմանափակումն արդեն գործում էր փակ տարածքներում, իսկ վաղվանից արգելքը կվերաբերի նաև բաց տարածքներին»,- հայտարարել է Մեզվրիշվիլին:
Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է Վրաստանում արձանագրվում է վարակի աննախադեպ բարձր ցուցանիշ: Այսօր երկրում 44 նոր վարակված կա:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։