ԳլխավորԽճանկար

Անդրբայկալի բնակիչը գողացած փողը բաժանել է մուրացկաններին

Ռուբլի

Ոստիկանները ՌԴ Անդրբայկալի մարզի Պրիարգունսկ ավանում ձերբակալել են 23-ամյա երիտասարդի, ով խանութից գողացել էր 3 նոթբուք եւ չհրկիզվող պահարանը՝ 800 հազար ռուբլով։

Պարզվել է, որ նա գողացված գումարը գրեթե ամբողջությամբ բաժանել է մուրացկաններին եւ աղքատներին, մի մասն էլ տրամադրել է բարեգործական նպատակների։ Ձերբակալման պահին երիտասարդի մոտ եղել է ընդամենը 57 հազար ռուբլի։

Տղամարդը, որ նախկինում չէր հայտնվել իրավապահների տեսադաշտում, ընդունել է իր մեղքը։

Comment here