Լուր

25-ամյա աղջիկը ընկերուհու քարտով խաղադրույքներ է կատարել

Հունիսի 10-ին ոստիկանություն հաղորդում տված կինը տեղեկացրել է, որ ապրիլի 30-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում իր բանկային քարտից անհայտ պայմաններում պարբերաբար տարբեր չափի գումարներ են փոխանցվել բուքմեյքերական ընկերություններից մեկին, հայտնում  են ոստիկանությունից:

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը:

Այնթապ գյուղի 25-ամյա բնակչուհին հունիսի 14-ին հրավիրվել է բաժին, որտեղ ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է, որ ապրիլի 30-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում, գործընկերուհու վստահությունը չարաշահելով, նրա բանկային քարտից պարբերաբար փող է փոխանցել բուքմեյքերական ընկերության իր հաշվեհամարին՝ ընդհանուր 145 100 դրամ, և կատարել խաղադրույքներ:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: