ԳլխավորԼուր

Ավազակային հարձակում կատարած անձը ձերբակալվել է

Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Վաղարշյան փողոցում հունիսի 14-ին, ժամը 21.30-ին հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել Ավան թաղամասի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել, տեղեկացնում են ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, ժամը 23.16-ին, ոստիկանություն է զանգել Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը և հայտնել, որ փոխանակման կետից գումար են հափշտակել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 22.50-ին անհայտ անձը նռնականման իրի սպառնալիքով տարադրամի փոխանակման կետից հափշտակել է գումար և դիմել փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով, հափշտակվել էր մոտ 4.5 մլն դրամ։