ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են.
Գագիկ Ծառուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Գառնիկ Իսաղուլյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Սուրեն Սուրենյանցը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Գեղամ Մանուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Դավիթ Համբարձումյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Արա Սահակյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Արթուր Վանեցյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Էդուարդ Շարմազանովը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Արթուր Ղազինյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Իշխան Սաղաթելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով:
Վահագն Չախալյանը և Հրաչյա Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալներ` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հավելենք, որ նոյեմբերի 11-ին Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացվել՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյանի՝ Պուտինի ու Ալիեւի հետ կնքված հայտարարության։
Մասնակիցները պահանջում էին վարչապետի հրաժարականն ու նշում Փրկության կոմիտեի ստեղծման անհրաժեշտության մասին։ Ավելի ուշ նրանք երթով շարժվել են դեպի կառավարության շենք, ապա՝ Ազգային ժողով։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։