ԳլխավորԼուր

Երևանում կողոպտել են տարադրամի փոխանակման կետ

Հունիսի 12-ին, ժամը 22։45-ի սահմաններում նռնակով զինված ու դիմակավորված քաղաքացին Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում մտել է «Երևան Սիթիի» տարածքում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար, հայտնում է Shamshyan.com-ը:

Նախնական տեղեկություններով՝ դիմակավորված ու նռակով զինված տղամարդը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 4 միլիոն 500 հազար դրամ։