ԳլխավորԼուր

Գեղարքունիքում երիտասարդը հարսանիքից 2 ժամով դուրս է եկել, գողություն արել ու վերադարձել. տեսանյութ

Փետրվարի 14-ին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում պատուհանով մտել էին տներից մեկն ու գողացել 550 հազարից ավելի դրամ, տեղեկացնում են ոստիկանությունից։

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մարտունու բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 25-ամյա մի բնակիչ: Սակայն նույն օրը երեկոյան նա Ծակքար գյուղում հարսանիքի էր մասնակցել։

Մարտունու քրեական հետախույզներին հաջողվեց պարզել, որ կասկածյալը, այնուամենայնիվ, նույն օրվա երեկոյան ժամը 21-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում բացակայել է հարսանյաց սրահից, գնացել էր Արծվանիստ, գողություն արել ու ետ վերադարձել:

Կասկածյալը բերման է ենթարկվել, ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել: