ԳլխավորԼուր

2021-ի 11 ամիսներին Հայաստանում կատարվել է 3, 2 տրիլիոն դրամի խաղադրույք

Հայաստանում 2021 թվականի հունվար-նոյեմբերին կատարվել է 3, 2 տրիլիոն դրամի խաղադրույք: Ազգային ժողովում այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Որպեսզի հասկանալի լինի, թե դա ինչ թիվ է, ասեմ, որ ՀՀ  բյուջեի եկամտային մասը նախորդ տարի եղել է մոտ 1,6 տրիլիոն դրամ, այսինքն՝ բյուջեի եկամտային մասին  երկու անգամ գերազանցող թիվ է»,-նշել է նա:

Ըստ պատգամավորի, խաղադրույքների  ու շահումների տարբերությունը մոտ 70 միլիարդ դրամ է, այսինքն ՝ 70 միլիարդ դրամ մարդիկ պարտվել են:

«Կան ընկերություններ, որոնք անգամ  այս իրավիճակում ցույց են տվել, որ  իրենք  վնասով են աշխատում, սա շատ տարօրինակ վիճակագրություն է: Կա ընկերություն, որն անցած տարի  մոտ մեկ միլիարդ դոլարի խաղադրույք է ընդունել, բայց վնասով է աշխատել, որովհետև  100 միլիոն դոլարի ծախսեր է կատարել»,-ասել է Թունյանը։