ԳլխավորԼուր

Բաքուն «Լաչին» անցակետում երեք հայ ֆուտբոլիստների է ձերբակալել. նրանք «կարտաքսվեն» Հայաստան

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում երեք հայի ձերբակալելու մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ձերբակալված հայ երիտասարդները «Մարտունի Ավո» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ են։ Նրանց նկատմամբ դեռևս  2021 թվականին հետախուզում է հայտարարվել՝ իբր ադրբեջանական դրոշն անարգելու մեղադրանքով։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունից էլ հայտնել են, որ հաշվի առնելով գործի ֆիգուրանտների տարիքը ՝ Բաքուն կարող է նրանց միայն վարչական պատասխանատվության ենթարկել (10-օրյա կալանք), սակայն պնդում է, որ նրանց արտաքսեն Հայաստան:

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայումս հայտնել է միայն 2001 թվականին ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանին առևանգելու մասին։