Այսօր ֆրանսիացի գրող, «Մահապատժի դատապարտվածի վերջին օրը», «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Իննսուներեքը» եւ բազաթիվ այլ ստեղծագործությունների հեղինակ Վիկտոր Հյուգոյի ծննդյան օրն է (26.02.1802-22.05.1885)։
Ստորեւ ներկայացնում ենք նրա մի քանի աֆորիզմային մտքերը։
***
Մարդուն փոխելու համար պետք է սկսել նրա տատիկից։
***
Կյանքում ամենամեծ երջանկությունը վստահությունն է, որ մեզ սիրում են, սիրում են այն բանի համար, որ մենք այսպիսին ենք, ինչպիսին կանք, կամ չնայած նրան, որ մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք։
***
Տղամարդկանց մոտ սիրո առաջին նշանն անհամարձակությունն է, կանանց մոտ սիրո առաջին նշանը համարձակությունն է։
***
Միտքը հարստանում է նրանից, ինչ ստանում է, սիրտը հարստանում է նրանից, ինչ տալիս է։
***
Որոշ մտքեր աղոթքների են նման։ Կան պահեր, երբ հոգին, անկախ մարմնի դիրքից, ծնկաչոք է։
***
Ոչ ոք այնպիսի խանդով չի հետեւում ուրիշների արարքներին, ինչպես նրանք, ում այդ արարքներն ամենաքիչն են վերաբերվում։
***
Կանայք անչափ սիրում են փրկել նրան, ով իրեն կկործանի։
***
Մարդը երեք բնավորություն ունի. այն, ինչ նրան վերագրում են շրջապատի մարդիկ, այն, որն ինքն է իրեն վերագրում եւ այն, ինչն իսկապես ունի։
***
Անտարբերությունը ողջամտություն է։ Մի շարժվեք, դրա մեջ է ձեր փրկությունը։ Ձեւացեք մահացած, եւ ձեզ չեն սպանի։ Դրան է հանգում միջատի իմաստունությունը։
***
Անքնությունը գիշերվա բռնությունն է մարդու նկատմամբ։
***
Մարդկային բոլոր արարքներին կարելի է երկակի վերաբերվել. այն, ինչի համար խարազանում են մեկին, մյուսին դափնեպսակով են պարգեւատրում։
***
Հաճոյախոսել կնոջը նույնն է, թե նրան համբուրես դիմաքողի վրայից։
***
Պետք է կարողանալ հաճախ ենթարկվել կնոջը, որպեսզի ժամանակ առ ժամանակ իրավունք ունենաս նրան ենթարկեցնելու։
***
Կարելի է անտարբեր վերաբերվել թշնամու դանակի հարվածին, բայց տառապել մոտիկ մարդու ասեղի ծակոցից։
***
Եթե ինչ-որ մեկը վիրավորել է քեզ, վրեժ լուծիր տղամարդավարի։ Հանգիստ մնա, եւ դա կլինի քո վրեժխնդրության սկիզբը, իսկ հետո ներիր, եւ դա կլինի վրեժխնդրությանդ վերջը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։