ԳլխավորԼուր

Ստեփանակերտում օդային տագնապի մասին լուրերը կեղծ են

Բարձրախոս

Համացանցում շրջանառվող և տարածվող լուրերը՝ իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Խնդրում և հորդորում ենք խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել: Միաժամանակ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,-նշված է հաղորդագրության մեջ: