ԳլխավորԼուր

Բելառուսում ձերբակալվել է ավելի քան 3 հազար մարդ

Օգոստոսի 9-ին անցկացված՝ Բելառուսի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով՝ հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն (մոտ 80 տոկոս), տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո սկսվել են բողոքի գործողություններ, որոնք տեւել են մինչեւ առավոտ։

Ուժայինները ցուցարարների դեմ օգտագործել են ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ եւ լուսաձայնային նռնակներ։ Կան բազաթիվ տուժածներ, ձերբակալվել է ավելի քան 3 հազար մարդ։

Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են 1-4 զոհի մասին, Ներքին գործերի նախարարությունը հերքում է այդ տեղեկատվությունը։

Comment here