ԳլխավորԼուր

Բելառուսի լավագույն ուսանողը

Բելառուսի «Տարվա ուսանող-2019» տիտղոսին արժանացել է Բարանովիչի պետական համալսարանի սլավոնական եւ գերմանական լեզուների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Դարյա Պավլովսկայան, տեղեկացնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։

Երկրորդ տեղն է գրավել Գրոդնոյի ագրարային համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արտյոմ Նեստերուկը։ Նա նաեւ հաղթել է համացանցային «Տարվա ուսանող» անվանակարգում։

«Տարվա ուսանող-2019» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է Մինսկի մշակույթի պալատում՝ դեկտեմբերի 10-ին։

Comment here