ԳլխավորԼուր

Պենտագոնը 1600 զինվորական է ուղարկել Վաշինգտոնի մերձակա շրջաններ

Գրեթե 1600 զինվորական է ուղարկվել Վաշինգտոնի մերձակա շրջաններ, որտեղ շարունակվում են բողոքի ցույցերը՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Reuter-ին։

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը հայտնել է, որ զինվորականները մարտական բարձր պատրաստականության վիճակում են, սակայն չեն միջամտում իրադարձություններին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին «Թվիթերում» հայտնել է, որ Վաշինգտոնն այսօր աշխարհի ամենաանվտանգ վայրն է։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ նախօրեին բողոքի ակցիայի մասնակիցները մայրաքաղաքում այրել են ոստիկանական մեկ ավտոմեքենա, վիրավորել 2 ոստիկանի։ Ձերբակալվել է մոտ 300 մարդ։

Associated Press գործակալության համաձայն՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ում բողոքի ցույցերի եւ անկարգությունների ընթացքում սպանվել  է 11 մարդ, մոտ 4.4 հազար մարդ  ձերբակալվել է: Նրանց, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել թալանի, պարետային ժամի խախտման եւ ճանապարհները փակելու համար:

Վերջին տվյալներով՝ բողոքի գործողություններն ու անկարգություններն ընդգրկել են 140 քաղաք։

 

 

 

Comment here