Ավարտին են մոտենում 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները։
Վերջին քննական օրը փետրվարի 12-ն է։ Այդ օրը նախատեսված է քննություն «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
«Հայոց պատմություն» հանձնելու համար հայտագրված է 582 դիմորդ (Երևանում՝ 186, մարզերում 396), «Ֆիզիկա» հանձնելու համար՝ 558 (Երևանում՝ 236, մարզերում 322)։
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները անցկացվում են հունվարի 15-ից փետրվարի 12-ը։
Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում (10) և մարզերում (19):
Միասնական քննություն հանձնելու համար հայտագրված է 6856 դիմորդ, որոնցից 4222-ը հանձնելու է 2, իսկ 2636-ը՝ 1 առարկա։