ԳլխավորԼուր

Վաղը միասնական քննությունների 3-րդ օրն է. «Օտար լեզու» հանձնելու համար հայտագրվել է 6538 դիմորդ

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում հետևել է միասնական քննությունների ընթացքին (25 հունվարի, 2025)

Հունվարի 25-ին մեկնարկել են 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները։

Փետրվարի 1-ը միասնական քննությունների 3-րդ օրն է։ Օտար լեզուներից քննություն է անցկացվելու 50 քննական կենտրոնում, որից 17-ը Երևանում է, 33-ը՝ մարզերում, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Մասնակցելու է 6538 դիմորդ, որից Երևանում՝ 2384-ը (2361-ը՝ անգլերեն, 12-ը՝ գերմաներեն, 7-ը ֆրանսերեն և 4-ը՝ իսպաներեն)։ Մարզերում անգլերեն է հանձնելու 4091, գերմաներեն՝ 43, ֆրանսերեն՝ 20 հոգի, ընդհանուր՝ 4154 դիմորդ։ Քննության տևողությունն օտար լեզուների դեպքում 2,5 ժամ է։

Օտար լեզուների վաղվա քննությանը Երևանում գործելու է 17 քննական կենտրոն․

  • թիվ 11 հիմնական,
  • թիվ 118 ավագ,
  • թիվ 135 հիմնական,
  • թիվ 155 հիմնական,
  • թիվ 166 հիմնական,
  • թիվ 168 հիմնական,
  • թիվ 170 ավագ,
  • թիվ 189 ավագ,
  • թիվ 190 ավագ,
  • թիվ 20 հիմնական,
  • թիվ 200 հիմնական,
  • թիվ 29 ավագ,
  • թիվ 35 հիմնական,
  • թիվ 57 հիմնական,
  • թիվ 6 հիմնական,
  • թիվ 62 ավագ,
  • թիվ 88 հիմնական դպրոցներ։

Քննության գնահատականները հայտնի դառնան 5-րդ օրը, իսկ մինչ այդ, քննական օրվա երկրորդ կեսին, Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները:

Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու: Մինչև ժ. 18.00-ն քննության արդյունքը վիճարկող դիմումները կարելի է գրել այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել եք տվյալ առարկան, կամ ներկայացնել առցանց:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews