ԳլխավորԼուր

Այսքան շատ բուհ ունենալը բավականին ճոխություն է մեր փոքրիկ հանրապետության համար. նախարար

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ–ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկման ժամանակ անդրադառնալով բուհերի ֆինանսավորման մեխանիզմին, նշեց, որ նոր կարգով նախատեսվում է ոչ թե գումար տալ բուհերին պետպատվերի համար, այլ դրամաշնորհ տալ դիմորդին, ով էլ կորոշի, թե որ բուհն է ուզում ընդունվել։

Նա նաև նշեց, որ այսքան շատ բուհ ունենալը բավականին ճոխություն է մեր փոքրիկ հանրապետության համար։

ԼՀԿ–ական պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է օրենքում սահմանված, որ բուհերի կառավարման խորհուրդները պետք է լինեն 9 հոգանոց կազմով, որից 5-ը կլինեն կառավարության և լիազոր մարմնի կողմից ներկայացուցիչներ, իսկ 4-ը` դասախոսներ և ուսանողներ։ Արդյո՞ք բուհի ինքնավարության իրավունքը չի վտանգվում։

«Ես կարծում եմ, որ բուհի կառավարման խորհրդի անդամների բաշխվածությունը ոչ թե պետք է լիներ 5։4, այլ 9։0»,-ասաց նախարարը հավելելով, որ եթե բուհի հիմնադիրը պետությունն է, ապա պետությունն էլ պետք է կրի 100 տոկոս պատասխանատվություն բուհի համար։

Ինչ վերաբերում է հարցին, թե բուհերի կառավարման խորհրդում քանի ուսանող և դասախոս պետք է ընդգրկված լինեն` նախարարը պատասխանեց, որ բուհն ինքը պետք է որոշի այդ հարցը։

Comment here