ԳլխավորԼուր

ԵԹԿՊԻ-ում մեկնարկել են ընդունելության քննությունները

ԵԹԿՊԻ-ում մեկնարկեցին ընդունելության քննությունները, հայտնում են բուհի ֆեյսբուքյան էջում։

Հունիսի 28-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում դիմորդները կհանձնեն քննություններ հետևյալ մասնագիտական կրթական ծրագրերով՝ «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա», «Կինոարվեստ», «Օպերատորություն», «Պարարվեստի ռեժիսուրա», «Պարարվեստ», «Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն», «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում», «Սցենարադրամատուրգիական արվեստ»։