Հունվարի 13-ին ՀՀ դպրոցների 12-րդ դասարանի սովորողները ավարտական քննություն կհանձնեն «Հայոց լեզու և գրականություն» առարկայից։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի համաձայն՝ 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողները պետական ավարտական քննություններ կհանձնեն երեք առարկայից՝ «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» (հունվարի 15-ին) և «Հայոց պատմություն» (հունվարի 17-ին)։
12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը: